Radio Free never accepts money from corporations, governments or billionaires – keeping the focus on supporting independent media for people, not profits. Since 2010, Radio Free has supported the work of thousands of independent journalists, learn more about how your donation helps improve journalism for everyone.

Make a monthly donation of any amount to support independent media.





ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի՝ openDemocracy-ի հետաքննության վերաբերյալ հարցերին, դեսպանն ասել է, որ «տվյալ կայքն ավելի մեծ դրամաշնորհի մաս էր կազմում», որը տրամադրվել էր տեղական մի կազմակերպության, որի առաջարկած նախագծի նպատակն էր կենտրոնանալ առողջապահության ոլորտում կոռուպցիայի նվազեցման վրա: 

Թրեյսին, որը Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019-ին, ասել է, որ «դրամաշնորհը տրամադրվել է մոտ մեկ տարի առաջ և բոլորովին վերջերս էր՝ մայիսի սկզբին…, երբ իմացանք, որ կայքում կան որոշ տեքստեր, որոնց բովանդակությունը շատ խնդրահարույց է»:

Նա ասել է, որ մայիսին «կապվեցինք դրամաշնորհառուի հետ և խնդրեցինք, որ այդ գրառումները հանվեն», սակայն դրամաշնորհառու կազմակերպությունը «կարծում էր, որ սա ազատ խոսքի խնդիր է»։

«Մենք այլ կերպ էինք մտածում։ Մեր կարծիքով՝ ազատ խոսքը պետք է հավասարակշռված լինի նաև կայքի պատասխանատու կառավարմամբ»,- ասել է Թրեյսին՝ հավելելով, որ արդյունքում, «հիմք ընդունելով մեր տեսած այս խնդիրները, որոշեցինք չհաստատել [դրամաշնորհի] երկարաձգման հայտը»։

Դեսպանն ասել է, որ դրամաշնորհն ավարտվել է մայիսի վերջին, և դրամաշնորհառու կազմակերպությունը երկարաձգման հայտ է ներկայացրել, որը չի հաստատվել։ Շարունակում է անհայտ մնալ դրամաշնորհի հստակ չափը, սակայն այն կարող է տարեկան մինչև $50,000 կազմել։

Դրամաշնորհ ստացած տեղական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը openDemocracy-ի հետաքննությունից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Medmedia.am-ը «լսելի է դարձրել ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ձայնը»։

Նա հետաքննությունը որակել էր որպես «գլոբալիստներին բնորոշ մանիպուլացիոն «սենսացիա»», և ասել, որ «նշված հոդվածների հեղինակը չի հանդիսանում կայքի աշխատակից, այլ առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ է և մասնագիտությամբ՝ բժիշկ»:

Վարակակիրներն ավելանում են 

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերն այժմ գերազանցում են 13,000-ը (հունիսի 8-ի դրությամբ), որոնց թվում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս շաբաթ՝ երկուշաբթի օրը, նա հայտարարել էր, որ առողջացել է կորոնավիրուսից և անցնում է լիարժեք աշխատանքային օրակարգի։

«Նրա սեփական իրավիճակն իսկապես ընդգծում է այն փաստը, որ վիրուսը կարող է հասնել մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է ԱՄՆ դեսպանը, որը կոչ է արել «միասնական ջանքերով» պայքարել COVID-19-ի դեմ և նշել, որ ԱՄՆ-ը $5.4 միլիոն է տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ որպես աջակցություն։

«Ես գնահատում եմ այն փաստը, թե որքան բաց է եղել վարչապետը,- ասել է դեսպանը։ -Կարծում եմ, որ սա ճգնաժամային լավ առաջնորդությանը բնորոշ հաղորդակցության իսկական նշան է։ Եթե հասարակությունը կորցնի վստահությունը՝ զգալով տեղեկատվությունը թաքցնելու փորձեր, մենք մեծ փորձանքի մեջ կհայտնվենք»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, որը ևս ֆինանսավորվում է ԱՄՆ գումարներով, Թրեյսիին մի շարք այլ հարցեր են ուղղվել, այդ թվում՝ երկրով մեկ ծավալված՝ ոստիկանների դաժանության դեմ ընթացող ցույցերի վերաբերյալ։

«Ջորջ Ֆլոյդի սպանությունը ցնցող ու ողբերգական իրադարձություն էր, որը շատ ցավի ու տառապանքի աղբյուր է դարձել ամբողջ Միացյալ Նահանգներում»,- ասել է նա՝ հավելելով, որ «խաղաղ բողոքելը հայրենասիրական է», և «առաջնորդները պետք է լսեն» համայնքներին, որոնց ձայնը պետք է լսելի լինի։

Print
Print Share Comment Cite Upload Translate Updates

Leave a Reply

APA

Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free (2020-06-09T08:29:15+00:00) ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը. Retrieved from https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/

MLA
" » ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը." Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free - Tuesday June 9, 2020, https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/
HARVARD
Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free Tuesday June 9, 2020 » ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը., viewed ,<https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/>
VANCOUVER
Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free - » ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը. [Internet]. [Accessed ]. Available from: https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/
CHICAGO
" » ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը." Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free - Accessed . https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/
IEEE
" » ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը." Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free [Online]. Available: https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/. [Accessed: ]
rf:citation
» ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը | Claire Provost Tatev Hovhannisyan | Radio Free | https://www.radiofree.org/2020/06/09/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/ |

Please log in to upload a file.




There are no updates yet.
Click the Upload button above to add an update.

You must be logged in to translate posts. Please log in or register.